
ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ինչպէս տեղեակ էք նախապէս լոյս տեսած մեր զոյգ յայտարարութիւններով, ընթացքի մէջ են Արցախի եւ Հայաստանի մեր կարիքաւոր հայրենակիցներուն համար Յունաստանէն ուղարկուելիք մարդասիրական օգնութեան աշխատանքները։ Գոհունակութեամբ կը յայտարարենք, թէ կը գտնուինք ծրագրի վերջնական փուլին, յատուկ թռիչքի մը ապահովումով, որ Հայաստան պիտի մեկնի Դեկտեմբեր ամսուայ առաջին տասնօրեակին մէջ։
Հայաստանի ու Արցախի մէջ արդէն ստորագրուած զինադադարը կտրուկ կերպով վերափոխման ենթարկեց մեր կողմէ հանգանակուող իրերու առաջնահերթութիւնը: Ներկայ դրութեամբ նախապատուութիւն պէտք է տրուի Հայաստան առժամաբար հաստատուած մեր հայրենակիցներու կենսական կարիքներուն, որոնք դէմ յանդիման կը գտնուին ձմեռնային դաժան պայմաններու, անտուն եւ անօթեւան:
Այս իմաստով կարելի է բաւարար նկատել արդէն ապահովուած դեղորայքի քանակը։ Յետ այսու, յանձնարարելի է մեր ճիգը կեդրոնացնել տաք հագուստեղէններու ապահովման մէջ։ (Ստորեւ կը գտնէք վերանայուած ցանկը): Անշուշտ, դեղորայք արդէն ապահոված մեր հայրենակիցները կրնան այդ քանակութիւնը յանձնել որոշուած վայրերուն: Նոր նուիրատուութեանց դիմող մեր հայրենակիցներէն կը խնդրենք, որ իրենց ներդրումը կատարեն տարբեր տեսակի ձմեռնային հագուստեղէն ապահովելով (երեխաներու, կնոջական, եւայլն):
Ստորեւ կը հրատարակենք անհրաժեշտ իրերու վերանայուած ցանկը։ Յստակ են նաեւ նուէրները յանձնելու վայրերն ու ճշգրիտ օրերն ու ժամերը: Կը խնդրենք մեր բոլոր հայրենակիցներէն, բծախնդրութեամբ հետեւիլ պետութեան կողմէ ճշդուած առողջապահական կանոններուն, հեռաւորութիւններ պահելով ու առողջապահական դիմակներ կրելով:
Սիրելի՛ հայրենակիցներ
Մարդասիրական աջակցութեան այս կարեւոր նախաձեռնութիւնը, մեր բոլորի կողմէ փոքր ներդրում է՝ Արցախի եւ Հայաստանի մեր քոյրերու ու եղբայրներու կարիքները մասամբ գոհացնելու առումով: Համադրուած կերպով պիտի տանք մեր կարելին այս ուղղութեամբ, չի բացարելով որ ապագային կրկին պիտի դիմուի նման նախաձեռնութիւններու: Բոլորիս աջակցութեամբ, միասնաբար, մեր շօշափելի ներդրումը կրնանք բերել մեր զոյգ հայրենիքներուն, պատերազմի թողած խոր վէրքերը մասամբ սպիացնելու նպատակով։
Յունաստանի Հայ Կապոյտ Խաչ
Մակեդոնիոյ եւ Թրակիոյ Հայ Գթութեան Խաչ
ΡΟΥΧΙΣΜΟΣ ΚΑΙ ΑΛΛΑ ΑΝΑΓΚAΙΑ ΥΛΙΚΑ
(Για παιδιά, γυναίκες, έφηβους, γέροντες κλπ)
- Αδιάβροχα και μάλλινα μπουφάν
- Βαμβακερά μπλουζάκια
- Βαμβακερά εσώρουχα
- Ζεστά εσώρουχα (φανελάκια και σκελέες)
- Μάλλινες κάλτσες
- Βαμβακερές κάλτσες
- Ζεστά γάντια (μάλλινα)
- Μάλλινοι σκούφοι
- Μάλλινες κουβέρτες
- Αθλητικές φόρμες
- Παντελόνια (όλα τα μεγέθη)
- Παπούτσια – Μποτάκια (όλων των τύπων)
- Καλσόν γυναικεία (χονδρά)
- Μάλλινα κασκόλ
- Μάλλινα πουλόβερ
- Πατερίτσες μασχάλης
- Πατερίτσες αγκώνα
- Αναπηρικό καροτσάκι
- Μπαστούνια
ΩΡΑΡΙΟ και ΧΩΡΟΙ ΣΥΛΛΟΓΗΣ της ΑΝΘΡΩΠΙΣΤΙΚΗΣ ΒΟΗΘΕΙΑΣ
Ժամանակացոյց եւ վայրեր ուր պիտի յանձնուին նուիրատուութիւնները
Αθήνα – Աթէնք
Αρμενικό Σχολείο Νέου Κόσμου «Αγκοπιάν»
Ֆիքսի «Արամ Մանուկեան» ակումբ
Διεύθυνση: Σαρκουδίνου 120, Αθήνα 11745
Τηλ. Επικοινωνίας: 6945 222550
Σαββάτο 28/11/2020 ώρες 11:00πμ – 01:00μμ και 06:00μμ – 08:00μμ
Κυριακή 29/11/2020 ώρες 11:00πμ – 01:00μμ και 06:00μμ – 08:00μμ
Δευτέρα 30/11/2020, ώρες 06:00μμ – 08:00μμ
Τετάρτη 02/12/2020, ώρες 06:00μμ – 08:00μμ
Σαββάτο 05/12/2020, ώρες 11:00πμ – 01:00μμ και 06:00μμ – 08:00μμ
Κυριακή 06/12/2020, ώρες 11:00πμ – 01:00μμ και 06:00μμ – 08:00μμ
Αρμενικό Σχολείο Νίκαιας «Ζαβαριάν»
Գոքինիոյ «Զաւարեան» Կեդրոն
Διεύθυνση: Μπελογιάννη και Μυλασσών 18, Νίκαια 184 50
Τηλ. Επικοινωνίας: 6978 821789
Σαββάτο 28/11/2020 ώρες 11:00πμ – 01:00μμ και 05:00μμ – 07:00μμ
Κυριακή 29/11/2020 ώρες 11:00πμ – 01:00μμ και 05:00μμ – 07:00μμ
Δευτέρα 30/11/2020, ώρες 06:00μμ – 08:00μμ
Τετάρτη 02/12/2020, ώρες 06:00μμ – 08:00μμ
Σαββάτο 05/12/2020, ώρες 11:00πμ – 01:00μμ και 05:00μμ – 07:00μμ
Κυριακή 06/12/2020, ώρες 11:00πμ – 01:00μμ και 05:00μμ – 07:00μμ
Αρμενική λέσχη Καρέα «Αζανταμάρντ»
Գարէայի «Ազատամարտ» Ազգապատկան սրահ
Διεύθυνση: 28ης Οκτωβρίου 19, Καρέας Βύρωνας 16233
Τηλ. Επικοινωνίας: 6937 029804
Σαββάτο 28/11/2020 ώρες 11:00πμ – 02:00μμ
Κυριακή 29/11/2020 ώρες 11:00πμ – 02:00μμ
Τετάρτη 02/12/2020, ώρες 10:00μμ – 01:00μμ
Σαββάτο 05/12/2020, ώρες 10:00πμ – 01:00μμ
Κυριακή 06/12/2020, ώρες 10:00πμ – 01:00μμ
Θεσσαλονίκη – Թեսաղոնիկէ
Γραφεία Αρμενικής Εκκλησίας Θεσσαλονίκης
Թեսաղոնիկէի «Ս. Աստուածածին» եկեղեցի
Διεύθυνση: Διαλέττη 4, Θεσσαλονίκη 546 21
Τηλ. Επικοινωνίας:. 6932842699
Παρασκευή 27/11/2020 έως και 05/12/2020 – Καθημερινά
ώρες 11:00πμ – 01:00μμ και 05:00μμ – 08:00μμ
Θράκη – Թրակիա
Καβάλα – Αίθουσα Αρμενικής εκκλησίας – Ι. Σγουρού 4
(Πίσω από τον Ι.Ν.του Αγίου Παύλου)
Τρίτη, Πέμπτη, Σάββατο 11.00π.μ. -1.00μ.μ. (έως 5 Δεκεμβρίου 2020)
Ξάνθη – Αίθουσα Αρμενικής εκκλησίας, Αγίου Ελευθερίου 54
Δευτέρα, Τετάρτη, Παρασκευή 5.00μ.μ.-8.00μ.μ. (έως 5 Δεκεμβρίου 2020)
Αλεξανδρούπολη – Αίθουσα της Αρμενικής εκκλησίας , Αν.Θράκης 56
Δευτέρα έως Παρασκευή 11.00π.μ.-1.00μ.μ. (έως 5 Δεκεμβρίου 2020)
Κομοτηνή – Αίθουσα της Αρμενικής εκκλησίας, Αρμενίου 2
Καθημερινά 5.00μ.μ.-8.00μ.μ. (έως 5 Δεκεμβρίου 2020)